Միացյալ ազգային քննությունները սկսվեց։ Այսօր դիմողները հանձնում են վրաց լեզվի և գրականության քննությունը։ Դիմողների գրանցումը սկսվել է ժամը 08։00-ին, իսկ քննությունը ընթանում է 09։00-ից։
Փոփոխություններ կան միացյալ ազգային քննությունների ժամանակացույցում։
Քննությունների ազգային կենտրոնի տեղեկությամբ, մոտ օրերին (հուլիսի 2-3) ստասվող օդի բարձր ջերմաստիճանի պատճառով, փոխվեց ազգային քննությունների (վրաց լեզվի և գրականության և ընդանուր ունակությունների քննության) գրաֆիկը։
Դիմողները, ովքեր պետք է հանձնեին վրաց լեզցվի և գրականության քննությունը հուլիսի 2-ին, ժամը 14։00-ին, քննությունը կհանձնեն հուլիսի 4-ին ժամը 08։00-ին, իսկ հուլիսի 3-ին գրանցվածները կհանձնեն հուլիսի 5-ին, ժամը 08։00-ին։
Հուլիսի 5-ի ընդանուր ունակությունների քննության առաջին և երկրորդ շրջանը կկայանա հուլիսի 7-ին, նույն հաջորդականությամբ։ Այսինքն, եթե դիմողը քննությունը պետք է հանձներ հուլիսի 5-ին ժամը 08։00-ին, ապա կհանձնի ընդանուր ունակությունների քննությունը հուլիսի 7-ին ժամը 08։00-ին, իսկ եթե գրանցված էր հուլիսի 5-ին ժամը 14։00-ին, ապա պետք է հանձնի հուլիսի 7-ին, ժամը 14։00-ին։
Հուլիսի 6-ին քննությունները կանցկացվեն սովորաբար, առնաց փոփոխությունների – նշված է քննությունների ազգային կենտրոնի կողմից տարածված տեղեկությունում։
Այս տարի ընդունելության քննություն է հանձնում 39 000 դիմորդ։ Նրանց առաջին անգամ, տրվում է հնարավորության քննության ժամանակ օգտագործել իրենց սեփական գրիչը։