Մի խումբ սադրիչներ հավաքվել էին Ֆուտբոլի ֆեդերացիայի դիմաց, մեր կողմից ոչ ոք չի բախվել երկրպագուներին
Մի խումբ սադրիչներ հավաքվել էին Ֆուտբոլի ֆեդերացիայի դիմաց, մեր կողմից ոչ ոք չի բախվել երկրպագուներին

Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մոտ ընթացող բողոքի ցույցի հետ կապված մեկնաբանություն է արել ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Դավիթ Մուջիրին.

«Կար մեծ հնարավորություն, որ ազգային հավաքականն անցներ Եվրոպայի առաջնությանը, սակայն Մակեդոնիայի հետ խաղում մենք պարտվեցին: Հենց դրան էր սպասում սադրիչների խումբը, որը հավաքվել էր ֆուտբոլի ֆեդերացիայի մոտ: Նրանց գործողությունները չեմ կարող չմեկնաբանել:

Ինչ վերաբերում վրաց երկրպագուներին, նրանց ոչ ոք չի բախվել: Հասկանում եմ, որ երկրպագուն հիասթափված է, սակայն կցանկանայի, որ Ազգերի լիգայի մնացած երկու խաղերից առաջ հավաքականն զգա երկրպագուների աջակցությունը: Մեր թիմը խմբային փուլը հաղթելու և B լիգա անցնելու լավ հնարավորություն ունի»:

Դավիթ Մուջիրին արձագանքել է նաև գլխավոր մարզիչ Վլադիմիր Վայսի հավաքականից հեռանալուն.

«Վլադիմիր Վայսը հայտարարություն է արել հուզական ֆոնին: Իհարկե, բոլորն էլ ծանր ապրումներ են ունեցել Մակեդոնիայի մոտ պարտվելուց հետո: Մարզիչը որոշում չի կայացրել հեռանալու մասին»: