Մի քանի բենզալցակայան ստուգելու արդյունքում հայտնաբերվել են խախտումներ
Մի քանի բենզալցակայան ստուգելու արդյունքում հայտնաբերվել են խախտումներ

Հնարավոր է մի քանի բենզալցակայան տուգանվի: Շրջակա միջավայրի պաշտպանության նախարարության լրատվությամբ, ստուգմանը ենթարկված 10 բենզալցակայանից երեքում ծծմբի չափաբաժինը զգալիորեն գերազանցել է նորման: Խախտումների կապակցությամբ ընթանում է դատավարություն, ինչը նախատեսում է մինչև 8000 լարի տուգանք:

«Թբիլիսիում, Քվեմո Քարթլիում և Կախեթիում ստուգման է ենթարկվել 10 բենզալցակայան: Այստեղից մեկի դեպքում դիզել վառելիքում ծծմբի չափաբաժինը 308 մգ/կգ էր, երկրորդ բենզալցակայանում 347, իսկ երրորդում 372»,-ասված է նախարարության հայտարարության մեջ:

Կառավարության որոշմամբ, 2017 թվականի հունվարի 1-ից դիզել վառելիքում ծծմբի նորման սահմանվել է 100 մգ.: 2019 թվականից այդ ցուցանիշը պետք է նվազեցվի մինչև 50 մգ.:

Եվրո 5 չափանիշների համաձայն նորման 10 միլիգրամ է: Ինչպես նշել են նախարարությունում, երկրում դիզելի որակը Եվրո 5-ին հասցնելու համար հարկավոր կլինի մոտ երեք տարի: