Մեզանից յուրաքանչյուրը պատրաստ է շարունակել պայքարը, որպեսզի մեր գործը մինչև վերջ հասցվի, ինչը նշանակում է տարածքների ամբողջական ապաօկուպացում. Ռատի Բրեգաձե
Մեզանից յուրաքանչյուրը պատրաստ է շարունակել պայքարը, որպեսզի մեր գործը մինչև վերջ հասցվի, ինչը նշանակում է տարածքների ամբողջական ապաօկուպացում. Ռատի Բրեգաձե

Մեզանից յուրաքանչյուրը պատրաստ է շարունակել պայքարը, որպեսզի մեր գործը ավարտին հասցվի, ինչը նշանակում է տարածքների ամբողջական ապաօկուպացում,- այս մասին Գորիում, Ազգային պաշտպանության ակադեմիայում յունկերների հետ հանդիպումից հետո, հայտարարել է Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն:

«Վրաստանը շարունակեց պայքարել ճշմարտությունն ապացուցելու համար, և կարելի է վստահորեն ասել, որ Վրաստանը ճիշտ էր՝ թե՛ 2008 թվականի պատերազմում, թե՛ ցանկացած այլ ագրեսիայի ժամանակ, և ճշմարտությունը սկզբից մինչև վերջ Վրաստանի կողմն է։ Իհարկե, այս ամենի դեմ պետք է նորից պայքարել և մեզանից յուրաքանչյուրը պատրաստ է շարունակել այս պայքարը, որպեսզի մեր նպատակը հասցվի ավարտին, ինչը նշանակում է տարածքի ամբողջական ապաօկուպացում և Վրաստանի ինքնիշխանության տարածում երկրի ողջ տարածքում, քանի որ դա ճանաչված է միջազգային նորմերով»,- ասել է Ռատի Բրեգաձեն։