Մեզ պետք է առավելագույն մոբիլիզացիա, մեր ընտրողներից ոչ ոք տանը չպետք է մնա. Իրակլի Ղարիբաշվիլի
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն հանդիպել են Քարելիի քաղաքապետի թեկնածուի, նախընտրական շտաբի ղեկավարի և համախոհների հետ։
Իրակլի Ղարիբաշվիլին կոչ է արել ընտրողներին սատարել Քարելիի մունիցիպալիտետի քաղաքապետի թեկնածու Զազա Գուլիաշվիլիին։
«Մեր թեկնածուն Քարելիում բարձր արդյունք ցույց տվեց, սակայն ինչ-ինչ պատճառներով կանցկացվի երկրորդ փուլ, որում, բնականաբար, համոզիչ հաղթանակ կտանի մեր թեկնածուն՝ Զազա Գուլիաշվիլին։ Քարելիում նա այլընտրանք չունի։ Նա արժանի թեկնածու է, և վստահ եմ, որ մեծ աջակցություն կունենա։ Ես ուզում եմ հարցնել մեր ընտրողներին՝ մեզ պետք է առավելագույն մոբիլիզացիա, մեր ընտրողներից ոչ ոք տանը չպետք է մնա. Ես հավատում եմ մեր ընտրողներին»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին
Վարչապետը դիմեց նաև բնակչությանը և կոչ արեց հոկտեմբերի 27-ին հավաքվել Ազատության հրապարակում։
Ազատության հրապարակ պետք է գան նրանք, ովքեր աջակցում են երկրի կայուն զարգացմանը, և ում համար բռնությունն անընդունելի է,- ասել է կառավարության ղեկավարը։
Քարելիից հետո այսօր հանդիպում կանցկացվի Խաշուրիում։ Դրանով կավարտվեն «Վրացական երազանքի» նախընտրական հանդիպումներն այն քաղաքապետարաններում, որտեղ հոկտեմբերի 30-ին տեղի կունենա տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների երկրորդ փուլը։