Մեզ համար շատ կարևոր է շարունակել ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականությունը, մենք միշտ աջակցում ենք նոր անդամներին. Էստոնիայի վարչապետ
Էստոնիայի վարչապետ Կայա Կալասի խոսքով՝ ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականության շարունակությունը շատ կարևոր է։
Նրա խոսքով, բոլոր նոր անդամներին կողջունեն, եթե անցնեն անդամակցության գործընթաց։
«Այժմ մենք ողջունում ենք Շվեդիայի և Ֆինլանդիայի կողմից ձեռք բերված եռակողմ համաձայնությունը։ Սա գործընթացի առաջին քայլն է: Այսպիսով, մենք միշտ աջակցում ենք նոր անդամներին: Սա պատմական գագաթնաժողով է: Կարևոր է այն փաստը, որ գագաթնաժողովում ասվելու է. Ռուսաստանը Եվրոպայի անվտանգության ամենամեծ և անխուսափելի սպառնալիքն է։ Պետք է ուժեղացնենք մեր ինքնապաշտպանությունը։ Մենք բոլորս ուժեղացրել ենք մեր պաշտպանությունը մերձբալթյան երկրների և արևելյան թևերի նկատմամբ»,- ասել է Կայա Կալասը Մադրիդում այսօր կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ։