Մեզ համար գլխավորն այն է, որ կարողանանք իրականում օգնել ուկրաինացի ժողովրդին, մենք սերտ կապեր ունենք Ուկրաինայի հանրային հեռարձակողի հետ, մենք միասին աշխատում ենք քաղաքացիներին պատշաճ իրազեկելու համար. Թինաթին Բերձենիշվիլի
Վրաստանի Առաջին ալիքը տեղեկատվական օգնություն է առաջարկում Վրաստանում գտնվող Ուկրաինայի քաղաքացիներին։ Ուկրաինայի քաղաքացիները կարող են զանգահարել Վրաստանի Առաջին ալիքի թեժ գծին՝ (+995) 32 240 94 77:
«Մեզ համար գլխավորն այն է, որ իրականում կարողանանք օգնել ուկրաինացի ժողովրդին։ Մենք համերաշխ ենք մեր գործընկերների հետ, սերտ կապեր ունենք Ուկրաինայի հանրային հեռարձակողի հետ և միասին աշխատում ենք քաղաքացիների ճիշտ, ստուգված տեղեկատվության համար»,- ասել է Վրաստանի Առաջին ալիքի գլխավոր տնօրեն Թինաթին Բերձենիշվիլին։
Վրաստանի Առաջին ալիքի մի քանի նկարահանող խմբեր Ուկրաինայի բոլոր երեք հարթակների համար (հեռուստատեսություն, ռադիո, առցանց պորտալ) աշխատում են Ուկրաինայի հանրային հեռարձակողի հետ համակարգված և հեռուստադիտողներին տրամադրում են վերջին, ստուգված տեղեկատվությունը, որը կարևոր է տեղեկատվական պատերազմի և կեղծ լուրերի տարածման պայմաններում: