Մեզ հաջողվել է, որ մեր երկիրն ունի լավ ընկերներ, որոնք հնարավորություն չեն տալիս, որ միմյանց ուտենք մինչև վերջ, փորձում են նստեցնել սեղանի շուրջ. Ալեկո Էլիսաշվիլի

17:47, 23.03.2021

Ես շատ ուրախացա, երբ կարդացի այն տեղեկատվությունը, որ Եվրոպական խորհրդի նախագահ Միշելի հանձնարարությամբ, Դանիելսոնը գալիս է Վրաստան, բանակցությունները շարունակելու համար, – այս մասին հայտարարել է «Մոքալաքեեբի» կուսակցության առաջնորդ, Ալեկո Էլիսաշվիլին:

Էլիսաշվիլին հույս ունի, որ այս անգամ բանակցությունները կավարտվեն արդյունքով:

«Մեզ հաջողվել է, որ մեր երկիրն ունի լավ ընկերներ, որոնք հնարավորություն չեն տալիս, որ միմյանց ուտենք մինչև վերջ: Հնարավորություն չեն տալիս, որ երկիրը պառակտենք և մտցնենք փակուղի: Մեծ հաջողություն է, որ ունենք նման ընկերներ, այս դեպքում Եվրամիության տեսքով, ովքեր փորձում են մեզ սեղանի շուրջ նստեցնել և ինչ-որ կերպ կլորացնել մեր տարաձայնությունները և համաձայնության բերել: Շնորհակալություն դրա համար: Հուսով եմ, որ գոնե այս անգամ բանակցությունները կավարտվեն արդյունքով, և հասարակության մեջ կրկին մեծ հիասթափություն չի լինի: Մենք բոլորս պետք է հասկանանք, որ մեր մեջքի հետևում կան մարդիկ, և չպետք է խախտենք այս երկիրը: Ձեռքեր քաշելը բանակցություն չէ, բանակցությունները պետք է ավարտվեն համաձայնագրով, այլ ոչ թե ինչ-որ մեկը այնտեղ ինչ-որ մեկին հրի ու ձեռքը քաշի», – հայտարարել է Ալեկո Էլիսաշվիլին:

Քրիստիան Դանիելսոնը շաբաթվա վերջին կվերադառնա Վրաստան և կշարունակի միջնորդությունը: Այս մասին Ֆեյսբուքում գրել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը:

Նմանատիպ