Մեզ այլ բան չի մնում, բացի նրանից, որ կազմակերպենք բողոքի ցույցեր և այդպես պահանջենք Զազա գախելաձեի ազատ արձակումը. Զազա Գախելաձեի հայրը
Էրգնեթիում, միջադեպերի կանխարգելման և դրանց վրա արձագանքման խմբի այսօրվա հանդիպումից հետո, անօրինական կալանքի տակ գտնվող Զազա Գախելաձեի ընտանիքի անդամները նշել են, որ իրենք նոր բան չեն լսել:
Ըստ Միխեիլ Գախելաձեի, կարծես թե դեռ ոչ ոք չի պատրաստվում ազատել իր որդուն, այդ պատճառով էլ խոսվում է Զազա Գախելաձեին այցելելու և նրա ընտանիքի անդամներին Ցխինվալի տեղափոխելու մասին:
Ուստի Զազա Գախելաձեի ընտանիքի անդամները հայտարարում են բողոքի ցույցերի մասին:
«Մենք ոչ մի նոր բան չենք լսել: Մեզ ասում են, որ բանակցությունները շարունակվում են, բայց արդյունք չկա: Խոսակցությունն այն մասին, որ մեզ կտանեն Ցխինվալի, Զազային տեսակցելու համար, ցույց է տալիս, որ նրան դեռ ոչ ոք չի պատրաստվում ազատել: Մենք այլ ելք չունենք, քան բողոքի ցույցեր անցկացնել և պահանջել Զազային ազատ արձակել», – հայտարարել է Միխեիլ Գախելաձեն, Զազա Գախելաձեի հայրը, ով Էրգնեթիում սպասում էր Միջադեպերի կանխարգելման և դրանց վրա արձագանքման խմբի այսօրվա հանդիպման ավարտին:
Պետական անվտանգության ծառայության տեղեկատվական-վերլուծական վարչության փոխտնօրեն Իրակլի Անթաձեն, Գախելաձեի ընտանիքի անդամներին ներկայացրեց հանդիպման արդյունքները:
Անթաձեի խոսքով, կողմերը կշարունակեն բանակցությունները Դե-ֆակտո ռեժիմի կողմից անօրինական կերպով ձերբակալված Վրաստանի քաղաքացիների ազատման հարցի շուրջ: Միևնույն ժամանակ, ըստ Իրակլի Անթաձեի, բանակցություններ են ընթանում, որպեսզի ընտանիքը կարողանա այցելել Զազա Գախելաձեին բռնազավթված Ցխինվալի բանտում:
«Այսօրվա հանդիպման հիմնական թեման ապօրինի կալանքի տակ գտնվող մեր համաքաղաքացիներին ազատելն էր, այդ թվում ՝ Զազա Գախելաձեի հարցը: Այս հարցը բարձրացվել է շատ սկզբունքորեն: Ինչպես միշտ, մենք ուժեղ աջակցություն ենք ունեցել մեր միջազգային գործընկերների կողմից: Եղել են հետագա խորհրդատվություններ, և այս պահին կարող եմ ձեզ ասել, որ այդ խորհրդատվությունները շարունակվում են: Բացի այդ, մենք քննարկել ենք հնարավորությունը, որ Զազա Գախելաձեին տեսակցության նպատակով, ընտանիքի անդամներն այցելեն Ցխինվալի: Հուսով եմ, որ այս ամսաթիվը հայտնի կդառնա առաջիկայում: Ինչ վերաբերում է հետագա գործընթացին, ապա ես չեմ կարող մանրամասների մասին խոսել, որպեսզի գործընթացը չվնասվի», – հայտարարել է Իրակլի Անթաձեն: