Մևլութ Չավուշօղլուն շնորհակալություն է հայտնել Իլիա Դարչիաշվիլիին՝ Թուրքիայում տեղի ունեցած ողբերգության առնչությամբ դրսևորած աջակցության համար
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն շնորհակալություն է հայտնել իր վրացի գործընկեր Իլիա Դարչիաշվիլիին՝ Թուրքիայի Բարթինի նահանգում, ածխահանքում տեղի ունեցած ողբերգության հետ կապված հայտնած զորակցության համար։
Այս մասին Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը գրել է «Twitter»-ի իր էջում, որտեղ պատասխանել է գործընկերոջ հայտնած ցավակցություններին։
«Հարգելի Իլիա, շնորհակալություն, կարեկցելու և մեր վիշտը կիսելու համար»,- գրել է Մևլութ Չավուշօղլուն։
Մինչ այդ ԱԳ նախարար Իլիա Դարչիաշվիլին «Twitter»-ի պաշտոնական էջում արձագանքել է Թուրքիայի հանքում տեղի ունեցած ողբերգական դեպքին։
«Խորը վշտացած եմ Թուրքիայի Բարթին նահանգում ածխահանքում տեղի ունեցած դեպքի կապակցությամբ։ Իմ մտքերը նրանց հետ են, ովքեր զոհվեցին և տուժեցին այս ողբերգության հետևանքով։ Թուրքիայի կառավարությանը և թուրք ժողովրդին մաղթում եմ տոկունություն՝ այս դժվարին շրջանը հաղթահարելու գործում»,- գրել է Իլիա Դարչիաշվիլին։