Մևլութ Չավուշօղլուն կայցելի Ռուսաստան և Ուկրաինա
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշողլուն այսօր կայցելի Ռուսաստան։
Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Թուրքիայի նախագահի խոսքով՝ մարտի 16-ին այդ երկրի արտգործնախարարը բանակցություններ կանցկացնի Ռուսաստանում, որից հետո մարտի 17-ին կմեկնի Ուկրաինա։