Մևլութ Չավուշողլուն ասում է, որ Ռուսաստանը և Ուկրաինան մոտենում են համաձայնության կարևորագույն հարցերի շուրջ և գրեթե որոշ հարցերի շուրջ եկել են համաձայնության
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշողլուն ասում է, որ Ռուսաստանը և Ուկրաինան մոտենում են կարևորագույն հարցերի շուրջ համաձայնության և գրեթե համաձայնության են եկել որոշ հարցերի շուրջ։
Reuters-ի փոխանցմամբ՝ թուրք դիվանագետն այս մասին ասել է «Hurriyet» հրատարակությանը տված հարցազրույցում։
Մևլութ Չավուշօղլուն նաև նշել է, որ հույս ունի հրադադարի համաձայնագրի կնքման, եթե կողմերը հետ չկանգնեն համաձայնագրում ձեռք բերված առաջընթացից։
«Կարևոր և կրիտիկական հարցերի շուրջ երկու կողմերի դիրքորոշումների համընկնում կա։ Մասնավորապես, տեսնում ենք, որ առաջին չորս կետերի շուրջ գրեթե համակարծիք են։ Որոշ հարցեր պետք է լուծվեն ղեկավարության մակարդակով»,- ասել է Չավուշօղլուն Hurriyet-ին տված հարցազրույցում։
Պատասխանելով Պուտինի և Զելենսկու հանդիպման հնարավորության մասին հարցին՝ թուրք դիվանագետը պատասխանել է, որ եթե խաղաղություն լինի, եթե համաձայնություն լինի, նրանք անպայման կհանդիպեն։
«Նրանք չեն բացառում նման հնարավորությունը։ Նրանք բացասաբար չեն վերաբերվում հանդիպմանը»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարը։
Մևլութ Չավուշողլուի փոխանցմամբ՝ կարևոր է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահները հանդիպեցին՝ անկախ նրանից՝ դա Թուրքիայում է, թե որևէ այլ երկրում։ Միևնույն ժամանակ Թուրքիան հաճույքով կհյուրընկալի նրանց հանդիպումը։