Մևլութ Չավուշօղլու. Երբ մենք այլևս չենք տեսնում Հյուսիսային միջանցքի այլընտրանքը, փորձում ենք բացել Անդրկովկասյան, Կասպից և Միջին միջանցքը
Մևլութ Չավուշօղլու. Երբ մենք այլևս չենք տեսնում Հյուսիսային միջանցքի այլընտրանքը, փորձում ենք բացել Անդրկովկասյան, Կասպից և Միջին միջանցքը

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը հայտարարում է, որ Անկարան Անդրկովկասյան միջանցքը դիտարկում է որպես «Հյուսիսային միջանցքի» այլընտրանք։ Այս մասին Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է Բուդապեշտում կայացած քննարկման ժամանակ։ Տեղեկությունը տարածում է թուրքական պետական ​​«Անադոլու» գործակալությունը։

Նրա խոսքով, Թուրքիան փորձում է օգտվել տարածաշրջանի հնարավորություններից՝ օգտագործելով եռակողմ և քառակողմ մեխանիզմներ Ադրբեջանի, Վրաստանի և Իրանի հետ։

«Երբ մենք այլևս չենք կարող այլընտրանք տեսնել Հյուսիսային միջանցքին, փորձում ենք բացել Անդրկովկասյան, Կասպից և Միջին միջանցքները։ Թուրքիան և Ադրբեջանը այս հարցում կենտրոնական տեղ են զբաղեցնում։ Հուսով եմ, որ Հայաստանը մեզ կմիանա ապագայում, երբ մենք իրականացնենք նախագիծը։ Միջին միջանցքն էլ ավելի է կարևորվելու»,- ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարը։