Մևլութ Չավուշօղլու. Մենք կարևոր քայլեր ենք կատարել տարբեր միջանցքների և Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու հետ կապված, սակայն Զանգեզուրի միջանցքը նույնպես օգուտ կբերի բոլորին
Մևլութ Չավուշօղլու. Մենք կարևոր քայլեր ենք կատարել տարբեր միջանցքների և Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու հետ կապված, սակայն Զանգեզուրի միջանցքը նույնպես օգուտ կբերի բոլորին

Մենք արդեն կարևոր քայլեր ենք ձեռնարկել տարբեր միջանցքների և Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու հետ կապված, սակայն Զանգեզուրիի միջանցքը նույնպես օգուտ կբերի բոլորին, ասել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում Թուրքիայի կառավարության պատվիրակության ղեկավար Մևլութ Չավուշօղլուն։

Թուրքական կառավարության ներկայացուցչի խոսքով՝ նման նախագծերը տարածաշրջանում ամենաշատը Հայաստանին են պետք։

Մևլութ Չավուշօղլուի խոսքով՝ Ֆրանսիան ազդում է Հայաստանի վրա, որպեսզի չստորագրի խաղաղության պայմանագիրը:

«Նրանք, ովքեր փորձում են այլ կերպ աջակցել Հայաստանին, պետք է հիշեն, որ Ադրբեջանը միայնակ չէ։ Ադրբեջանը ջանքեր է գործադրում տարածաշրջանում խաղաղության հաստատման համար: Մենք չենք հավատում Հայաստանին աջակցող երկրների այն հայտարարություններին, թե իրենք չեն թիրախավորում Ադրբեջանին»,- ասել է Մևլութ Չավուշօղլուն։