Մևլութ Չավուշօղլու. Հուսով ենք, որ Ուկրաինայից հացահատիկի արտահանումը Սև ծովով կշարունակվի առանց ձգձգումների և խնդիրների

12:45, 01.08.2022

Թուրքիան հույս ունի, որ Ուկրաինայից հացահատիկի արտահանումը Սեւ ծովով կշարունակվի առանց ձգձգումների ու խնդիրների։ Այս մասին «Facebook» սոցիալական ցանցում գրում է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

«Ուկրաինական հացահատիկի Սև ծով անվտանգ արտահանման շրջանակներում Ուկրաինայի առաջին նավը մեկնել է։ Հուսով ենք, որ այս գործընթացը կշարունակվի առանց ձգձգումների և խնդիրների։ Մենք կանենք այն ամենը, ինչ անհրաժեշտ է, որպեսզի դա տեղի ունենա: Հույս ունենք, որ համաձայնագիրը կհանգեցնի հրադադարի և երկարաժամկետ խաղաղության»,- գրել է Թուրքիայի արտգործնախարարը։

Հիշեցնենք, որ ուկրաինական ցորենով բեռնված առաջին նավը Օդեսայից մեկնել է քիչ առաջ։ Թուրքիայում ենթադրվում է, որ ուկրաինական ցորենով բեռնված առաջին նավը Թուրքիա կժամանի օգոստոսի 2-ին, որտեղից էլ կմեկնի Լիբանան։ Ուկրաինական ցորենի արտահանումը վերականգնելու մասին համաձայնագիրը Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ստորագրվել է հուլիսի 22-ին՝ ՄԱԿ-ի և Թուրքիայի միջնորդությամբ։

Նմանատիպ