Մևլութ Չավուշօղլու. Հաշվի առնելով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը՝ Վրաստանի դիրքորոշումը «3+3» ձևաչափի վերաբերյալ պարզ է, թեև այս փուլում մենք շարունակում ենք բանակցությունները «3+2» ձևաչափով
Մևլութ Չավուշօղլու. Հաշվի առնելով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը՝ Վրաստանի դիրքորոշումը «3+3» ձևաչափի վերաբերյալ պարզ է, թեև այս փուլում մենք շարունակում ենք բանակցությունները «3+2» ձևաչափով

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն իր վրացի գործընկեր Իլիա Դարչիաշվիլիի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում խոսել է նաեւ 3+3 ձեւաչափի մասին:

Նրա խոսքով, նշված ձևաչափի վերաբերյալ Վրաստանի դիրքորոշումը պարզ է, և այս փուլում ձևաչափի մասնակից երկրները բանակցություններ են վարում «3+2» ձևաչափով։

«Ինչպես գիտեք, տարածաշրջանում վերջնական խաղաղություն հաստատելու և կայունության ամրապնդմանն ուղղված մեր ջանքերը շատ մեծ են, և Վրաստանը նույնպես ակտիվորեն ներգրավված է այս գործընթացում։ Մենք շատ կարևոր մեխանիզմներ ենք իրականացնում։ Այս տեսանկյունից կարևոր են Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև համագործակցության մեխանիզմները։ Ինչպես գիտեք, հաշվի առնելով տարածաշրջանում տիրող իրավիճակը՝ Վրաստանի դիրքորոշումը «3+3» ձևաչափի վերաբերյալ պարզ է, սակայն այս փուլում մենք շարունակում ենք բանակցությունները տարածաշրջանում ընթացող գործընթացների վերաբերյալ «3+2» ձևաչափով»,- ասել է Մևլութ Չավուշօղլուն։