Մևլութ Չավուշօղլու. Արևմտյան որոշ երկրներ մեզ ասում են, որ շատ ճնշում չգործադրենք Վրաստանի վրա, քանի որ նա չի ցանկանում մասնակցել 3 + 3 ձևաչափին Ռուսաստանի պատճառով
Մևլութ Չավուշօղլու. Արևմտյան որոշ երկրներ մեզ ասում են, որ շատ ճնշում չգործադրենք Վրաստանի վրա, քանի որ նա չի ցանկանում մասնակցել 3 + 3 ձևաչափին Ռուսաստանի պատճառով

Արևմտյան որոշ երկրներ մեզ ասում են՝ չափազանց մեծ ճնշում մի՛ գործադրեք Վրաստանի վրա, քանի որ նա չի ցանկանում մասնակցել «3+3» ձևաչափին Ռուսաստանի պատճառով,- ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

«Արևմտյան որոշ երկրներ դեմ են, որ Վրաստանը մասնակցի 3 + 3 ձևաչափին։ Նրանք նաև ասում են, որ Վրաստանի վրա ավելորդ ճնշում չգործադրեք, քանի որ նա չի ցանկանում մասնակցել այս ձևաչափին Ռուսաստանի պատճառով։ Դա հնարավոր չէ անել ճնշման տակ։ Սակայն մենք կոչ ենք անում Վրաստանին մասնակցել այս ձևաչափին, քանի որ հնարավորություն կա իրական երկխոսություն սկսել Վրաստանի և Ռուսաստանի միջև»,- ասել է Չավուշօղլուն։

Դեկտեմբերի 10-ին Մոսկվայում կայացել է 3 + 3 ձևաչափով առաջին հանդիպումը։ Հանդիպմանը մասնակցել են Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի, Ադրբեջանի և Հայաստանի պատվիրակությունները՝ ԱԳ փոխնախարարների գլխավորությամբ։ Հանդիպումից մեկ օր առաջ Վրաստանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ Վրաստանը ներկայացված չէր լինելու 3 + 3 ձևաչափի հանդիպմանը: Գերատեսչության տվյալներով՝ Վրաստանը չի դիտարկի այս ձեւաչափին մասնակցելու հարցը։