Մետրոյի «Իսaնի» կայարանի հարակից տարածքում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը
Մետրոյի «Իսaնի» կայարանի հարակից տարածքում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը

Քեթևան Դեդոփալիի պողոտայում շարունակվող վերակառուցման աշխատանքների պատճառով, որոնց նպատակն է կազմակերպել անվտանգ կղզիներ, ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը մետրոյի «Իսանի» կայարանի հարևանությամբ։ Սահմանափակումը կգործի ապրիլի 7-ի ժամը 22:00-ից մինչև ապրիլի 10-ը ժամը 06:00-ն։ Այս մասին տեղեկություն է տարածում Թբիլիսիի քաղաքապետարանը։

Աշխատանքների ընթացքում վարորդները Նավթլուղի փողոցից դեպի Քեթևան Դեդոփալիի պողոտա կշարժվեն միայն աջ թեքվելով։ Ավլաբարի հրապարակից դեպի «Իսանի» մետրոյի կայարան շարժվող տրանսպորտը Քեթեւան Դեդոփալիի պողոտայից կկարողանա շարժվել միայն աջ թեքվելով՝ Նավթլուղի փողոցի ուղղությամբ։

Մետրոյի «Իսանի» կայարանից Ավլաբարի հրապարակ գնացող վարորդները կշարժվեն ուղիղ Քեթևան Դեդոփալիի պողոտայով կամ կօգտվեն այլընտրանքային երթուղուց՝ Քեթևան Դեդոփալիի պողոտայից թեքվելով աջ, կշարժվեն Վաժա Չաչավա և Ածղուրի փողոցներով, այնուհետև Կախեթի I նրբանցքից թեքվելով ձախ, կմիանան Նավթլուղի փողոցին։

Ինչ վերաբերում է հասարակական տրանսպորտին, ապա Մոսկվայի պողոտայից Ավլաբարի հրապարակի ուղղությամբ հասարակական տրանսպորտը Քեթևան Դեդոփաիի պողոտայից կշարժվի Վաժա Չաչավա փողոց, այնուհետև Ածղուրի և Օդիսեյի Դիմիտրիադի փողոցներով կրկին կմիանա Քեթևան Դեդոփալի պողոտային:

Ավլաբարի հրապարակից մետրոյի «Իսանի» կայարանի ուղղությամբ հասարակական տրանսպորտը կշարժվի Լեխ Կաչինսկու փողոցով, այնուհետև կթեքվի աջ, կշարժվի Ածղուրի փողոց, կանցնի Վաժա Չաչավայի փողոցը, կհատի Քեթևան Դեդոփալիի պողոտայի մի մասը և կթեքվի ձախ և կշարունակի սահմանված ճանապարհը։

Սահմանափակման ընթացքում N371 ավտոբուսը Կախեթիի մայրուղուց կշարժվի Ածղուրի փողոցով, այնուհետև, անցնելով Օդիսեյ Դիմիտրիադի փողոցով, կմիանա Նավթլուղի փողոցին և կկարողանա շարժվել սահմանված սխեմայով։