Թբիլիսիի մետրոպոլիտենի առաջին գիծն այս պահին ամբողջությամբ դադարեցված է եւ չի կարող սպասարկել ուղեւորներին։
Թբիլիսիի տրանսպորտային ընկերության տվյալներով՝ դրա պատճառը բաղադրիչներից մեկի վնասումն է։
Տրանսպորտային ընկերությունից պարզաբանում են, որ տեխնիկական խումբը տեղում է և փորձում է շտկել անսարքությունը։
Մետրոպոլիտենի առաջին գծի շահագործման վերսկսման ժամանակն այս փուլում հնարավոր չէ հստակեցնել։