Մետրոն չի դադարեցննելու իր աշխատանքը. Կախա Կալաձե
Մետրոն չի դադարեցննելու իր աշխատանքը. Կախա Կալաձե

Մետրոն աշխատելու է և մենք անելու ենք հնարավորինս, որ մետրոն չդադարեցնի իր աշխատանքը,-այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Կախա Կալաձեն:

Կախա Կալաձեն արձագանքել է մետրոպոլիտենի աշխատակիցների մի մասի հայտարարությանը և նշել, որ մետրոյի աշխատակիցներին քաղաքապետարանի ներկայացուցիչները հանդիպել են մի քանի անգամ:

«Այս մարդկանց կողմից կա աշխատավարձերի բարձրացման պահանջ, մենք բացատրել ենք գոյություն ունեցող տնտեսական իրավիճակը: 1300 լարի, 1400 լարի հնարավոր է բարձր աշխատավարձ չի, սակայն մենք ունենք մարդիկ, որոնք ոչպակաս պատասխանատու աշխատանք են կատարում և ստանում են՝ 700, 800 նույնիսկ 400 լարի: Հանկարծակի մարդկանց մի խումբ ցանկանում է աշխատավարձերի բարձրացում: Մետրոն շարունակելու է իր աշխատանքը և անելու ենք հնարավորինս դրա համար»,- հայտարարել է Կախա Կալաձեն:

Նրա խոսքերով, երբ հնարավորությունները կմեծանան, համապատասխանաբար աշխատավարձերն էլ կբարձրացվեն:

Մետրոյի մի խումբ աշխատակիցներ այսօր հայտարարել են, որ մետրոպոլիտենը մայիսի 3-ի 06:00-ից դադարեցնելու է աշխատանքը, քանզի քաղաքապետարանի և տրանսպորտային ընկերության հետ բանակցությունների չեն հասել: