Մետրոկայան «Վարկեթիլի»-ից Բարաթաշվիլու փողոց և մետրոկայան «Ախմետելի»-ից անցումային կամուրջ նշանակվելու են ժամանակավոր երթուղիներ
Թբիլիսիի քաղաքապետարանը մետրոի մեքենավարների գործադուլի պատճառով, ուղևորների տեղաշարժման բարելավման նպատակով, ժամանակավորապես ավելացրել է երկու երթուղի:
Թբիլիսիի քաղաքապետարանի լրատվությամբ, երթուղիներից մեկը տեղաշարժվելու է՝ մետրոկայան «Վարկեթիլի»-ից, Մոսկվայի և Քեթևան թագուհու պողոտաները անցնելով և հասնելու է Բարաթաշվիլու փողոց, իսկ երկրորդը՝ մետրոկայան «Ախմետելի»-ից, Գուրամիշվիլիի պողոտայով և Դադիանիի փողոցով հասնելու է երկաթգծի կայարանի անցումային կամուրջը:
Քաղաքապետարանի լրատվությամբ, այս երկու երթուղիներն էլ մնացածի նման լինելու են անվճար:
Հեղինակ -
Edgar Barsegyan