Մետրոկայան Դիդուբեյի մոտ երեք մարդու վիրավորելու փաստով մեկ անձ է ձերբակալվել
Մետրոկայան Դիդուբեյի մոտ երեք մարդու վիրավորելու փաստով մեկ անձ է ձերբակալվել

Ներքին գործերի նախարարության Թբիլիսիի ոստիկանության դեպարտամենտի, Դիդուբե-Չուղուրեթիի գլխավոր բաժնի աշխատակիցները, իրականացրած հետաքննչական գործողությունների արդյունքում 1994 թվականին ծնված Թ.Բ.-ին Ձերբակալել են երկու և ավելի անձանց նկատմամբ կանխամտածված սպանության փորձ կատարելու մեղադրանքով։

Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալ Թ.Բ.-ն Թբիլիսիում, մետրոկայան «Դիդուբեյի» տարածքում ալկոհոլի ազդեցության տակ վիճաբանություն է ունեցել իրեն անծանոթ տղամարդկանց հետ, ինչի հետևանքով նա սառը զենքով վիրավորել է երեք անձի և թաքնվել: Վիրավորները տեղավորված են բուժհաստատությունում և ստանում են համապատասխան օգնություն։

Իրավապահների կողմից ձեռնարկված քննչական և որոնողական աշխատանքների արդյունքում Թ.Բ.-ն ձերբակալվել է»,- ասվում է ՆԳ նախարարության հաղորդագրության մեջ։

Նրանց խոսքով՝ ոստիկանները որպես ապացույց առգրավել են հանցագործության զենքը՝ դանակը։

Հետաքննությունը իրականացվում է Քրեական օրենսգրքի 19-109-րդ հոդվածի 3-րդ մասի «ա» ենթակետով, որը ենթադրում է երկու կամ ավելի անձանց նկատմամբ կանխամտածված սպանության փորձ։ Հանցագործությունը նախատեսում է առավելագույն պատիժ՝ 16-ից 20 տարի կամ ցմահ ազատազրկում։