Մեթյու Միլլերը հայտարարել է, որ ԱՄՆ-ը դատապարտում է Ռուսաստանի Դաշնության նախագահական ընտրությունները Ուկրաինայի օկուպացված տարածքներում
Մեթյու Միլլերը հայտարարել է, որ ԱՄՆ-ը դատապարտում է Ռուսաստանի Դաշնության նախագահական ընտրությունները Ուկրաինայի օկուպացված տարածքներում

«ԱՄՆ-ը դատապարտում է Ռուսաստանի Դաշնության նախագահական ընտրությունները Ուկրաինայի օկուպացված տարածքներում»,-հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը։

Միլլերի խոսքով՝ ԱՄՆ-ը դատապարտում է Ռուսաստանի Դաշնության շարունակական ջանքերը՝ ուղղված Ուկրաինայի օկուպացված տարածքներում կեղծ ընտրությունների միջոցով խախտելու Ուկրաինայի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և քաղաքական անկախությունը։

«Միացյալ Նահանգները չի ճանաչել և երբեք չի ճանաչի այս կեղծ ընտրությունների օրինականությունը կամ արդյունքները, որոնք տեղի են ունեցել Ուկրաինայի ինքնիշխան տարածքում՝ Ռուսաստանի նախագահական ընտրությունների շրջանակում»,- ընդգծել է Միլլերը։

ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը նշել է, որ Լուգանսկը, Դոնեցկը, Զապորոժիան, Խերսոնը և Ղրիմը Ուկրաինա են։

Նրա խոսքով, այս «տեսարանը» ավելի է հաստատում Ռուսաստանի կողմից միջազգային իրավունքով ստանձնած պարտավորությունների ակնհայտ անտեսումը։

«Միացյալ Նահանգները կօգտագործի բոլոր հասանելի գործիքները՝ պատասխանատվության ենթարկելու նրանց, ովքեր խաթարում են ազատ երկրների ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը կամ քաղաքական անկախությունը, ներառյալ նրանց, ովքեր դիտորդ են հանդես գալիս Ուկրաինայի օկուպացված հատվածներում Կրեմլի կողմից կեղծված ընտրություններում», – ասել է Միլլերը։

Մինչ այդ Եվրամիությունը հայտարարել էր, որ այսպես կոչված այն Ուկրաինայի ժամանակավոր օկուպացված տարածքներում նախագահական ընտրությունների անցկացումը համարում է միջազգային իրավունքի խախտում և չի ճանաչում դրանց արդյունքները։