Մեթյու Միլլեր.Ռուսաստանի շատ հարևաններ մտահոգված են սպառնալից հռետորաբանության և գործողությունների պատճառով որոնց պատրաստակամություն մաիսն Ռուսաստանի կառավարությունը բազմիցս է հայտնել
Ռուսաստանի շատ հարևաններ մտահոգված են սպառնալից հռետորաբանության և գործողությունների պատճառով որոնց պատրաստակամություն մաիսն Ռուսաստանի կառավարությունը բազմիցս է հայտնել, ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը՝ խոսելով Ռուսաստան-Հայաստան հարաբերությունների մասին։
Ասուլիսում լրագրողը Միլլերին հարց ուղղեց Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարության մասին, թե Հայաստանը շարժվում է դեպի Արևմուտք, ինչին Մոսկվան կպատասխանեի:
Մեթյու Միլլերի կարծիքով՝ Ռուսաստանի կառավարության նման հռետորաբանությունը ապակայունացնում է տարածաշրջանը։
Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերեյ Լավրովը հայտարարել էր, որ Ռուսաստանը հետևում է Հայաստանի կառավարության հայտարարություններին և հաշվի կառնի դրանք սեփական գործնական քայլերը պլանավորելիս։