Մեթյու Միլլեր. Մենք շարունակում ենք աջակցել Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին՝ հասնելու կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի
Մենք միշտ առիթ ենք փնտրում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման համար, ասել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղար Մեթյու Միլլերը։
«Մենք շարունակում ենք աջակցել երկու երկրների ջանքերին՝ հասնելու կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի», – ասել է Միլլերը։
Նրա խոսքով, Երեւանն ու Բաքուն զգալի առաջընթաց են գրանցել խաղաղության համաձայնագրի ստորագրման հարցում։
Սակայն հարցին, թե արդյոք պետքարտուղար Էնթոնի Բլինկենը պատրաստվում է Նյու Յորքում կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում, Միլլերը ձեռնպահ մնաց կոնկրետ պատասխան տալուց։