Մեթյու Միլլեր. Հիշեք, որ Ռուսաստանն այն երկիրն է, որը ներխուժել է նաև Վրաստան և շարունակում է օկուպացնել այն նույն կերպ, ինչպես շարունակում է օկուպացնել Ուկրաինան
Մեթյու Միլլեր. Հիշեք, որ Ռուսաստանն այն երկիրն է, որը ներխուժել է նաև Վրաստան և շարունակում է օկուպացնել այն նույն կերպ, ինչպես շարունակում է օկուպացնել Ուկրաինան

Մենք շարունակում ենք համակարգել ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցների հետ այն սպառնալիքների շրջանակը, որոնք Ռուսաստանը ներկայացնում է եվրոպական անվտանգությանը, ոչ միայն Ուկրաինայում, այլ նաև, հիշեք, որ սա այն երկիրն է, որը ներխուժել է Վրաստան և շարունակում է օկուպացնել այն նույն կերպ, ինչպես շարունակում է օկուպացնել Ուկրաինան, հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։

Մեթյու Միլլերին մի լրագրող հարց է ուղղել, ըստ որի՝ «Վերջին մի քանի օրերին Ուկրաինայի ռազմական գործողությունների պատճառով Ռուսաստանի կողմից ավելացել է սպառնալիքը ոչ միայն ԱՄՆ-ի, այլև ընդհանրապես ՆԱՏՕ-ի դեմ։ Արդյո՞ք ԱՄՆ-ը դրան լուրջ է վերաբերվում և քննարկում ՆԱՏՕ-ի իր դաշնակիցների հետ»:

«Մենք շարունակում ենք սերտորեն համակարգել ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցների հետ այն սպառնալիքների շրջանակը, որը Ռուսաստանը ներկայացնում է եվրոպական անվտանգությանը, ոչ միայն Ուկրաինայում, այլ նաև, հիշեք, որ սա մի երկիր է, որը ներխուժել է իր մեկ այլ հարևան՝ Վրաստան, և շարունակում է օկուպացնել Վրաստանը։ Այնպես, ինչպես շարունակում է օկուպացնել Ուկրաինան։ Եվ մենք կշարունակենք խոսել ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցների հետ Եվրոպայի շուրջ Ռուսաստանի ստեղծած ասիմետրիկ սպառնալիքների մասին, որոնք որոշ դեպքերում արդեն դրսևորվել են Եվրոպայի տարբեր տարածաշրջաններում»,- ասել է Մեթյու Միլլերը։