Մեթյու Միլլեր. ՀԱՄԱՍ-ը Գազայի հրադադարը արգելափակող միակ կողմն է
ԱՄՆ Պետդեպարտամենտը նշում է, որ Համասը միակ կողմն է, որը արգելափակում է Գազայում հրադադարի համաձայնագիրը։ Այդ մասին ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։
«Աշխարհը և Պաղեստինի ժողովուրդը պետք է իմանան, որ միակ բանը, որը խոչընդոտում է անհապաղ զինադադարին, ՀԱՄԱՍ-ն է։ Ներկայացված առաջարկը գրեթե նույնն է, ինչ նրանք ասում էին, որ կընդունեն մի քանի շաբաթ առաջ։ Հիմա գործելու ժամանակն է»,- ասել է Միլլերը։