Մեթյու Միլլեր . Անհրաժեշտ է, որ իր երկրի ապագան որոշի միայն վրաց ժողովուրդը
Մեթյու Միլլեր . Անհրաժեշտ է, որ իր երկրի ապագան որոշի միայն վրաց ժողովուրդը

Կարևոր է, որ միայն վրաց ժողովուրդը որոշի իր երկրի ապագան, ճեպազրույցում ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։

«Բազմիցս մենք տեսել ենք ոչ միայն Ռուսաստանի բազմաթիվ փորձեր, այլ ուղղակի միջամտություն ընտրություններին, ինչպես տարածաշրջանում, այնպես էլ ամբողջ աշխարհում։ Մենք միշտ զգոն ենք և հետևում ենք դրան։ Ինչպես դուք բազմիցս լսել եք մեզանից, կարևոր է, որ վրաց ժողովուրդը և միայն վրաց ժողովուրդը, որոշի իր երկրի ապագան»,- ասել է Միլլերը։