Մեթյու Միլլեր. ԱՄՆ-ն Ուկրաինայի հետ համագործակցում է «Հաղթանակի ծրագրի» և այլ հարցերի շուրջ
Մեթյու Միլլեր. ԱՄՆ-ն Ուկրաինայի հետ համագործակցում է «Հաղթանակի ծրագրի» և այլ հարցերի շուրջ

ԱՄՆ-ն Ուկրաինայի հետ համագործակցում է «Հաղթանակի ծրագրի» և այլ հարցերի շուրջ, ասել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։

Միլլերը չի հստակեցրել, թե ինչ «արդյունավետ քայլեր» են տեսնում ԱՄՆ իշխանությունները ծրագրում, որը Զելենսկին ներկայացրել է իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենին։

Նաև Մեթյու Միլլերը չի հստակեցրել, թե ԱՄՆ-ն որ կետերին է աջակցում այս նախաձեռնության մեջ։

«Ես չեմ պատրաստվում խոսել տարբեր մանրամասների մասին, միայն կասեմ, որ մենք կշարունակենք համագործակցել Ուկրաինայի կառավարության հետ այս պլանի շուրջ։ Վստահ եմ, որ սա Բայդենի և Զելենսկու հեռախոսազրույցի թեմաներից մեկն էր։ Մենք կշարունակենք համագործակցել նրանց հետ այն հարցերի շուրջ, որոնք, մեր կարծիքով, կօգնեն Ուկրաինային հաղթանակ տանել մարտի դաշտում և ապահովել արդար խաղաղություն»,- ասել է Միլլերը։

Երեկ Վոլոդիմիր Զելենսկին ուկրաինացի պատգամավորներին ներկայացրել է «Հաղթանակի ծրագրի» մանրամասները։ Պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոյի խոսքով՝ այն բաղկացած է հինգ կետից և իրականում ներկայացնում է «Ռուսաստանին խաղաղության պարտադրելու ծրագիր»։ Ծրագրի առաջին կետը նախատեսում է Ուկրաինային անհապաղ հրավիրել ՆԱՏՕ։