Մեթյու Միլլեր. ԱՄՆ-ն այլևս Ուկրաինային ռազմական օգնություն չի տրամադրի 2022-2023 թվականների մակարդակով, քանի որ մենք ձգտում ենք օգնել Ուկրաինային սեփական ռազմաարդյունաբերական բազան կառուցելու համար
Մեթյու Միլլեր. ԱՄՆ-ն այլևս Ուկրաինային ռազմական օգնություն չի տրամադրի 2022-2023 թվականների մակարդակով, քանի որ մենք ձգտում ենք օգնել Ուկրաինային սեփական ռազմաարդյունաբերական բազան կառուցելու համար

ԱՄՆ-ն այլևս Ուկրաինային ռազմական օգնություն չի տրամադրի 2022-2023 թվականների մակարդակով, քանի որ մենք ձգտում ենք օգնել Ուկրաինային սեփական ռազմաարդյունաբերական բազան կառուցելու համար,- ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։

«Մենք կշարունակենք աջակցել Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է, բայց դա չի նշանակում, որ ռազմական աջակցությունը կշարունակվի նույն մակարդակով, ինչ 2022-23 թվականներին»,- ասում է Միլլերը։

Պետքարտուղարության խոսնակը նաև նշում է, որ Վաշինգտոնն այլևս չի տեսնում Ուկրաինային նախկին մակարդակով օգնելու անհրաժեշտություն, քանի որ Վաշինգտոնը ցանկանում է օգնել Ուկրաինային ոտքի կանգնել և զարգացնել ռազմարդյունաբերական բազա, որպեսզի Կիևը կարողանա ինքնուրույն ֆինանսավորել, արտադրել և զենք գնել:

«Մենք դեռ այն փուլում չենք, որ Ուկրաինան կարողանա պաշտպանել իրեն, ուստի անհրաժեշտ է, որ Կոնգրեսը որոշում կայացնի Ուկրաինային լրացուցիչ օգնության մասին»,- ասել է Միլլերը։