Մեթյու Միլլեր. ԱՄՆ-ն աշխատում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հետ Գազայում ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ բանաձևի մշակման ուղղությամբ, կարևոր են բանաձևի մանրամասները
Մեթյու Միլլեր. ԱՄՆ-ն աշխատում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հետ Գազայում ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ բանաձևի մշակման ուղղությամբ, կարևոր են բանաձևի մանրամասները

ԱՄՆ-ն աշխատում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հետ՝ Գազայում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ բանաձեւ պատրաստելու համար, հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։

«Միացյալ Նահանգները ողջունում է բանաձեւը, որն աջակցում է Գազայի հումանիտար կարիքներին, սակայն այս բանաձեւի մանրամասները կարեւոր են»,- ասել է Միլլերը։

Միլլերի խոսքով՝ բանաձեւի մանրամասները դեռ քննարկվում են, ուստի քվեարկությունն այսօր կրկին հետաձգվել է։

Միաժամանակ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը նշել է, որ հումանիտար դադարը կարող է երկարաձգվել, եթե ՀԱՄԱՍ-ը համաձայնի ազատ արձակել ավելի շատ պատանդների։