Մեթյու Միլլեր. ԱՄՆ-ը դատապարտում է Ռուսաստանի օկուպացիոն ուժերի կողմից Վրաստանի քաղաքացու սպանությունը, այս մահը վառ օրինակ է այն ավերածությունների, որոնք Ռուսաստանը հասցնում է ներկայիս օկուպացիայի հետ

Ամերիկայի Միացյալ Նահանգները դատապարտում է Վրաստանում ռուսական օկուպացիոն ուժերի կողմից Վրաստանի քաղաքացի Թամազ Գինտուրիի սպանությունը և հայտնում իր վիշտը,- այս մասին ասված է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերի հայտարարության մեջ, որը տարածել է Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը։

«Այս մահը վառ օրինակ է այն ավերածությունների, որոնք Ռուսաստանը պատճառում է Վրաստանի և այլ ինքնիշխան տարածքների իր շարունակական օկուպացմամբ»,- ասվում է հայտարարության մեջ։

Ռուսական օկուպացիոն ուժերը Կիրբալիի մոտ օկուպացված տարածքում սպանել են Վրաստանի քաղաքացի Թամազ Գինտուրիին և ապօրինի ձերբակալել մեկ քաղաքացու։ Վրաստանի կենտրոնական կառավարության խնդրանքով Էրգնեթիում հանդիպում է կայացել։