Մեթյու Միլլեր.ԱՄՆ-ը դատապարտում է բռնությունը Քենիայի ցույցերի ժամանակ, ցավակցում է հարազատներին կորցրած ընտանիքներին
Միացյալ Նահանգները դատապարտում է Քենիայում բողոքի ցույցերի ժամանակ նկատված բռնությունները, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։
Միլլերը, սակայն, քենիացի պաշտոնյաներին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել և երկխոսության համար տարածք տրամադրել։
«Մենք դատապարտում ենք Նայրոբիում և Քենիայի շրջակայքում բողոքի ցույցերի ժամանակ նկատված բռնությունը։ Ցավակցում ենք հարազատներին կորցրած ընտանիքներին։ Ես ձեզ կոչ եմ անում զսպվածություն ցուցաբերել՝ կարգուկանոնը վերականգնելու և երկխոսության համար տարածք տրամադրելու համար»,- ասել է Մեթյու Միլլերը։
Քենիայում հարկերի բարձրացման դեմ բողոքող ցուցարարները փորձել են ներխուժել օրենսդիր մարմին, որի ժամանակ ոստիկանությունը կրակ է բացել ցուցարարների վրա՝ սպանելով առնվազն հինգ ցուցարարի։ Տասնյակ մարդիկ վիրավորվել են։