Մեթյու Միլլեր. ԱՄՆ-ը չի աջակցում Գազայում հրադադարի հաստատմանը, քանի որ դա թույլ կտա ՀԱՄԱՍ-ին ուժեղացնել և շարունակել ահաբեկչական հարձակումներ իրականացնել Իսրայելի դեմ
ԱՄՆ-ը չի աջակցում Գազայի հատվածում հրադադարի հաստատմանը, քանի որ դա թույլ կտա ՀԱՄԱՍ-ին ուժեղանալ և շարունակել իր ահաբեկչական հարձակումները Իսրայելի դեմ։ Այդ մասին «BBC»-ին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։
Միլլերի խոսքով՝ հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա հարձակումից բացի, ՀԱՄԱՍ-ը ամեն օր հրթիռներ է արձակում, որոնց թիրախը Իսրայելում անմեղ քաղաքացիներն են։
«Մենք դեմ կլինենք ցանկացած տեսակի հրադադարի, որը նրանց թույլ կտա շարունակել այդ գործողությունները»,- ասել է Միլլերը։
Պետքարտուղարության խոսնակն ասել է, որ ԱՄՆ-ն աջակցում է և կարծում է, որ կողմերը պետք է մտածեն մարդասիրական դադարի մասին, որպեսզի թույլ տան օգնություն տրամադրել:
«Մենք շատ քրտնաջան աշխատեցինք Գազայի հարավում գտնվող Ռաֆահ անցակետը բացելու համար»,- նշում է Միլլերը։