Մեթյու Միլլեր. Ադրբեջանում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կալանավորումը մտահոգում է ԱՄՆ-ին
Մեթյու Միլլեր. Ադրբեջանում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կալանավորումը մտահոգում է ԱՄՆ-ին

«Ադրբեջանում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կալանավորումը մտահոգում է ԱՄՆ-ին»,- հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։

ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցչի խոսքով՝ նրանք, ովքեր օգտագործում են իրենց հիմնարար իրավունքները, այդ թվում՝ արտահայտվելու ազատությունը, չպետք է ձերբակալվեն դրա համար։

«Մենք շարունակում ենք կոչ անել Ադրբեջանի կառավարությանը՝ անհապաղ ազատ արձակել բոլոր անարդարացիորեն ձերբակալվածներին և հարգել մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները»,- ասել է Մեթյու Միլլերը։

ԱՄՆ պետքարտուղարությունում հարցը վերաբերում էր տնտեսագետ և լրագրող Ֆարիդ Մեհրալիզադեի գործին, ով ձերբակալվել էր «Աբզա Մեդիա»-ի գործով։ Դատավարության ընթացքում Մեհրալիզադեն հայտարարել է, որ ինքը մեղավոր չէ և գործնական հարաբերություններ չունի «Աբզա Մեդիա» հրապարակման հետ։ Ֆարիդ Մեհրալիզադեին մեղադրանք է առաջադրվել մաքսանենգության մեջ։