Մեթյու Բրայզա. Շատ ուրախացա, երբ Վրաստանը, Միացյալ Նահանգների որոշակի օգնությամբ, կարողացավ միջնորդ լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև, համաձայն որի ՀՀ քաղաքացիները կարողացան վերադառնալ իրենց հայրենիք
Մեթյու Բրայզա. Շատ ուրախացա, երբ Վրաստանը, Միացյալ Նահանգների որոշակի օգնությամբ, կարողացավ միջնորդ լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև, համաձայն որի ՀՀ քաղաքացիները կարողացան վերադառնալ իրենց հայրենիք

Ես շատ ուրախացա, երբ Վրաստանը, Միացյալ Նահանգների որոշակի օգնությամբ, կարողացավ միջնորդ լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև, համաձայն որի, Ադրբեջանի բանտում գտնվող ՀՀ քաղաքացիները կարողացան վերադառնալ իրենց հայրենիք, – այս մասին հայտարարել է ամերիկացի դիվանագետ Մեթյու Բրայզան՝ Անթալիայում անցկացվող դիվանագիտական ֆորումին:

Նա ասաց, որ համաձայնագիրը նպաստեց Ադրբեջանի ու Հայաստանի միջև լարվածության թուլացմանը:

«Ես շատ ուրախացա, երբ տեսա, որ Վրաստանը, Միացյալ Նահանգների որոշակի օգնությամբ, կարողացավ միջնորդ դառնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև, համաձայն որի՝ Ադրբեջանի կալանավայրում գտնվող ՀՀ քաղաքացիները կարողացան վերադառնալ իրենց հայրենիք: Համաձայնագրով Ադրբեջանին հատկացվել է նաև ականապատված տարածքների քարտեզը՝ նշելով Ադրբեջանի տարածքում տեղակայված ականների գտնվելու վայրը: Այս համաձայնագիրը առաջխաղացում էր, որն օգնեց նվազեցնել լարվածությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև, որն աճում էր սահմանային գոտում: Այս համաձայնագիրը, հավանաբար, շատ կյանքեր փրկեց: Կարծում եմ, որ Թբիլիսիի հարթակը շատ կարևոր է Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսությունն ակտիվացնելու համար, որն արդեն ունի կոնկրետ արդյունքներ: Պատմականորեն Վրաստանը եղել է մի վայր, որտեղ բոլորը հանդիպում են միմյանց: Թբիլիսին ադրբեջանցիների, հայերի, պարսիկների և շատ տարբեր էթնիկական և կրոնական խմբերի քաղաք էր, ինչը նրան առանձնահատուկ է դարձնում», – ասաց Մեթյու Բրայզան:

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի ակտիվ խթանմամբ և Ֆիլիպ Ռիքերի ներգրավմամբ, ադրբեջանական կողմը ազատ արձակեց հակամարտության ընթացքում բերման ենթարկված Հայաստանի 15 քաղաքացիների: