Մետեխիի թունելում վերականգնողական աշխատանքների ժամկետը երկարացվել է
Մետեխիի թունելում վերականգնողական աշխատանքների ժամկետը երկարացվել է։
Թբիլիսիի քաղաքապետարանի տեղեկացմամբ՝ հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 30-ը ժամը 00:00-06:00-ն փողոցում երթեւեկությունը կսահմանափակվի։
Շարժումը սահմանափակվելու է Խաղաղության կամուրջին հարող տարածքից, այն է՝ Քուռ գետի ձախ ափի և Նիկոլոզ Բարաթաշվիլիի կամրջի խաչմերուկից մինչև Քուռ գետի ձախ ափի և Իալբուզի փողոցի հատման ճանապարհահատվածը։
Քուռ գետի ձախ ափից (փողոց տանող թունելից) Իալբուզի փողոցի ուղղությամբ շարժվող մեքենաները կարող են շարժվել միայն Եվրոպայի հրապարակի ուղղությամբ։