Մետեխիի թունելում պլանային աշխատանքներով պայմանավորված՝ գիշերային ժամերին երթեւեկությունը կսահմանափակվի
Մետեխիի թունելում մեկնարկում են ենթակառուցվածքային աշխատանքները: Թբիլիսիի քաղաքապետարանի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ կիրականացվեն թունելում վնասված հատվածների մաքրման աշխատանքները։ Նշված աշխատանքները կիրականացվեն հերթափոխով թունելի երկու կողմերում։
«Առաջին փուլում պլանային աշխատանքներով պայմանավորված՝ հոկտեմբերի 10-ից նոյեմբերի 10-ը, ժամը 00:00-06:00-ն սահմանափակվելու է տրանսպորտային միջոցների տեղաշարժը:
Քուռ գետի ձախ ափի և Յալբուզի փողոցի խաչմերուկից տրանսպորտային միջոցները կարող են շարժվել միայն աջ թեքվելով՝ Յալբուզի փողոցի ուղղությամբ, իսկ Յալբուզի փողոցից՝ տրանսպորտային միջոցները ձախ ափի ուղղությամբ կշարժվեն՝ թեքվելով ձախ։
Թբիլիսիի քաղաքապետարանը ներողություն է խնդրում պատճառված անհարմարությունների համար»,- նշված է Թբիլիսիի քաղաքապետարանի տեղեկատվության մեջ։