Մետեխիի փողոցում փլված պատի տարածքում սկսվել են մաքրման աշխատանքեր
Մետեխիի փողոցում փլված պատի տարածքում սկսվել են մաքրման աշխատանքեր

Թբիլիսիում, Ավլաբարիում, Մետեխիի 3 համարում ուժեղ անձրևի հետևանքով փլված վթարային շենքի պատի տարածքում սկսվել են մաքրման աշխատանքեր:

Թբիլիսիի քաղաքապետարանի տեղեկությամբ, Մետեխիի N3-ում գոյություն ունեցող վթարային շենքը գտնվում է պատմական տարածքում, զբոսաշրջիկների համար ակտիվ գոտում: Շենքի կողքին գտնվող բնակելի տների, փողոցի ավտոմեքենաների և մարդկանց անվտանգության նպատակով, տարածքը փլված հատվածներից մաքրելուց հետո, շենքի վնասված ֆրագմենտի ապամոնտաժումը կիրականացվի համապատասխան կանոնների պաշտպանությամբ:

Նրանց տեղեկությամբ, Իսանիի շրջանի գամգեոբան շենքի վնասված մասն ապամոնտաժելու է Թբիլիսիի քաղաքապետարանի ճարտարապետության ծառայության թույլտվության հիման վրա և շենքի սեփականատիրոջ հետ համաձայնության գալուց հետո, շտապ կերպով:

Ընթացիկ աշխատանքներին է ծանոթացել Իսանիի շրջանի գամգեբելի Կախա Լաբուչիձեն: Աշխատանքների ավարտից հետո, անհրաժեշտության դեպքում, տարածքում կրկին կմոնտաժվի պաշտպանող ցանկապատ: