Մետեխի կամրջի վերականգնողական աշխատանքներով պայմանավորված՝ Քուռ գետի աջ ափին ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը
Մետեխի կամրջի վերականգնողական աշխատանքներով պայմանավորված՝ Քուռ գետի աջ ափին ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը

Թբիլիսիի քաղաքապետարանն ամբողջությամբ վերականգնում է Մետեխի կամուրջը:

Թբիլիսիի քաղաքապետարանի տեղեկատվության համաձայն՝ ծրագրի շրջանակներում կսկսվի Քուռ գետի աջ ափին գտնվող Մետեխի կամրջի կամարի վերականգնումը։

Ըստ նրանց, պլանային աշխատանքներով պայմանավորված՝ հունիսի 18-ին՝ ժամը 00:00-06:00-ն, Քուռ գետի աջ ափին՝ Մետեխի կամրջի ստորին հատվածում, ճանապարհի մեկ գոտիով կսահմանափակվի երթեւեկությունը։ Կախված աշխատանքներից՝ պարբերաբար կկիրառվեն նմանատիպ սահմանափակումներ։