Մետե Ֆրեդերիկսեն. Գրենլանդիայի կառավարությունը հստակ հայտարարել է, որ կղզին չի վաճառվում, մեր կառավարությունը նույնպես ասել է սա

20:31, 05.03.2025

«Գրենլանդիայի կառավարությունը հստակ հայտարարել է, որ Գրենլանդիան չի վաճառվում, և մեր կառավարությունը նույնպես դա ասել է»,- ասել է Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը՝ ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարության, թե ԱՄՆ-ն այսպես թե այնպես ընդունելու է Գրենլանդիան։

Դանիայի կառավարության ղեկավարի խոսքով՝ Գրենլանդիան ամենից շատ ցանկանում է Գրենլանդիա լինել։

Մետե Ֆրեդերիկսենն ասաց, որ Դանիան ցանկանում է պահպանել իր գործընկերությունը Գրենլանդիայի հետ, և որ այն պետք է զարգանա, որպեսզի «դառնա ավելի լավը, ավելի ժամանակակից, կառուցված հավասարության և հարգանքի վրա»:

Մետե Ֆրեդերիկսենը նաև նշել է, որ ինքը չի խոսել Դոնալդ Թրամփի հետ, թեև Դանիայի կառավարությունը մշտական ​​երկխոսության մեջ է ԱՄՆ վարչակազմի հետ։

Նմանատիպ