«Մեծ յոթնյակի» առաջնորդները Ուկրաինայի հարցով առցանց գագաթնաժողով կանցկացնեն

12:45, 08.05.2022

«Մեծ յոթնյակի» առաջնորդներն այսօր Ուկրաինայի հարցով առցանց գագաթնաժողով կանցկացնեն։ Ըստ տեղեկությունների՝ վիրտուալ գագաթնաժողովին կմասնակցի նաև Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։

Վիրտուալ գագաթնաժողովի հյուրընկալողը կլինի Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։

Առաջնորդները կքննարկեն Ուկրաինայում Ռուսաստանի ագրեսիայի հետ կապված վերջին զարգացումները, Ուկրաինան ուժեղացնելու ջանքերը և «Մեծ յոթնյակի» երկրների միասնությունը կոլեկտիվ պատասխանում ցուցադրելու ուղիները, այդ թվում՝ Պուտինի պատերազմի պատճառով Ռուսաստանին ծանր վճար պարտադրելը։

Միևնույն ժամանակ, լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն, հանդիպման ժամանակ առաջնորդները կքննարկեն Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների կիրառումը կամ առնվազն այն հսկայական տնտեսական պատժամիջոցների խստացումը, որոնք արդեն վնաս են հասցրել Ռուսաստանին։

Նմանատիպ