«Մեծ յոթնյակի» առաջնորդներ. Երբեք չենք ճանաչի Ռուսաստանի սահմանած սահմանները Ուկրաինայում, մենք կշարունակենք տնտեսական պատժամիջոցներ կիրառել այն հատվածների նկատմամբ, որոնցից կախված է Ռուսաստանը
«Մեծ յոթնյակի» առաջնորդներ. Երբեք չենք ճանաչի Ռուսաստանի սահմանած սահմանները Ուկրաինայում, մենք կշարունակենք տնտեսական պատժամիջոցներ կիրառել այն հատվածների նկատմամբ, որոնցից կախված է Ռուսաստանը

«Մեծ յոթնյակը» երբեք չի ճանաչի Ուկրաինայում Ռուսաստանի կողմից հաստատված սահմանները,- ասվում է G7-ի արտաքին գործերի նախարարների համատեղ հայտարարության մեջ։

Աշխարհի առաջատար տնտեսությունների արտգործնախարարությունների ղեկավարները Բելառուսին կոչ են անում դադարեցնել ռուսական միջամտության աջակցությունը և հարգել միջազգային պարտավորությունները։

G7-ի արտաքին գործերի նախարարները խոստացել են «շարունակել տնտեսական պատժամիջոցներ կիրառել» Մոսկվայի դեմ՝ կապված նրա Ուկրաինա ներխուժման հետ:

Եռօրյա հանդիպումից հետո տարածված հայտարարության մեջ ասվում է, որ յոթ խոշոր տնտեսական տերություններ ցանկանում են արագացնել իրենց ջանքերը՝ դադարեցնելու իրենց կախվածությունը ռուսական էներգիայից:

«Ռուսաստանի ագրեսիվ պատերազմը ստեղծել է նորագույն պատմության մեջ ամենածանր պարենային և էներգետիկ ճգնաժամերից մեկը, որն այժմ սպառնում է աշխարհի ամենախոցելի խավերին: Մենք հաստատակամ ենք արագացնել համակարգված բազմակողմ արձագանքը՝ համաշխարհային պարենային անվտանգությունը պահպանելու համար, և այս առումով մենք վճռական ենք կանգնել ամենախոցելի գործընկերների կողքին»,- ասված է համատեղ հայտարարության մեջ։

Թողնել մեկնաբանություն