«Մեծ յոթնյակի» անդամ երկրների ֆինանսների նախարարներն ու կենտրոնական բանկերի ղեկավարները մայիսի 19-20-ին կքննարկեն Ուկրաինայի հարցը
«Մեծ յոթնյակի» անդամ երկրների ֆինանսների նախարարներն ու կենտրոնական բանկերի ղեկավարները մայիսի 19-20-ին, այսօր և վաղը կքննարկեն Ուկրաինայի հարցը։
Այս մասին գրում է «Reuters»-ը։
Գործակալության տվյալներով՝ ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Իտալիայի ֆինանսների նախարարների և կենտրոնական բանկերի ղեկավարների օրակարգը կկենտրոնանա Ուկրաինայի հետպատերազմյան վերակառուցման, ինչպես նաև համաշխարհային գնաճի, կլիմայի փոփոխության և մոտալուտ պարենային ճգնաժամի վրա: