«Մեծ յոթնյակը». Ռուսաստանի սուվերեն ակտիվները կմնան սառեցված, քանի դեռ նա չի դադարեցրել ագրեսիան և չի փոխհատուցել Ուկրաինային հասցված վնասի համար
«Մենք դատապարտում ենք Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ իրականացվող դաժան պատերազմը։ Ռուսաստանի սուվերեն ակտիվները կմնան սառեցված այնքան ժամանակ, քանի դեռ նա չի դադարեցրել ագրեսիան և չի փոխհատուցել Ուկրաինային հասցված վնասի համար», – նշված է «Մեծ յոթնյակի» ֆինանսների նախարարների և կենտրոնական բանկերի ղեկավարների կոմյունիկեում։
Ինչպես ասվում է փաստաթղթում, «Մեծ յոթնյակը» հավատարիմ է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը։
«Մենք դատապարտում ենք Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ ընթացող դաժան պատերազմը և գնահատում ենք ուկրաինացի ժողովրդի ու տնտեսության մեծ դիմացկունությունը։ Ուկրաինան զգալի ավերածությունների է ենթարկվել։ «Մեծ յոթնյակը» շարունակում է հավատարիմ մնալ Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և գոյության իրավունքին, ինչպես նաև ազատության, սուվերենության և անկախության պաշտպանության վճռական աջակցությանը՝ արդար և կայուն խաղաղություն հաստատելու համար։ Ողջունում ենք հրադադարի վերաբերյալ համաձայնության ձեռքբերման ուղղությամբ ընթացող ջանքերը։ Եթե դա հնարավոր չլինի, կշարունակենք ուսումնասիրել բոլոր հնարավոր տարբերակները, ներառյալ ճնշման գործիքները, ինչպիսին է պատժամիջոցների հետագա խստացումը։ Մենք կրկին հաստատում ենք, որ մեր իրավական համակարգերին համապատասխան՝ Ռուսաստանի սուվերեն ակտիվները մեր իրավասության ներքո կմնան սառեցված, քանի դեռ Ռուսաստանը չի դադարեցրել ագրեսիան և չի հատուցել Ուկրաինային պատճառված վնասի համար», – ասված է կոմյունիկեում։