«Մեծ յոթնյակ». Կոչ ենք անում Ռուսաստանին շարունակել պահպանել միջուկային փորձարկումների մորատորիումը
«Մեծ յոթնյակ». Կոչ ենք անում Ռուսաստանին շարունակել պահպանել միջուկային փորձարկումների մորատորիումը

«Մեծ յոթնյակի» երկրները նախազգուշացնում են Ռուսաստանին միջուկային զենքի կիրառման մասին։

Ինչպես նշվում է Իտալիայի գագաթնաժողովից հետո տարածված հայտարարության մեջ, առաջնորդները խորը մտահոգություն են հայտնել «Ռուսաստանի անպատասխանատու միջուկային հռետորաբանության և գործողությունների, ինչպես նաև ուկրաինական ուժերի դեմ քիմիական նյութերի կիրառման մասին հաղորդումների կապակցությամբ»։

«Մենք ևս մեկ անգամ շեշտում ենք, որ Ռուսաստանի կողմից քիմիական, կենսաբանական, ռադիոլոգիական կամ միջուկային զենքի ցանկացած կիրառում լուրջ հետևանքներ կունենա»,- ասված է հայտարարության մեջ։

Փաստաթուղթը ևս մեկ անգամ հաստատում է G7-ի աջակցությունը Միջուկային համապարփակ համաձայնագրին, որից Ռուսաստանը դուրս եկավ անցյալ տարի։

«Մենք կոչ ենք անում Ռուսաստանին շարունակել պահպանել միջուկային փորձարկումների մորատորիումը և երկարաձգել համաձայնագրի վավերացումը։ Մենք նաև կոչ ենք անում Հյուսիսային Կորեային այլևս միջուկային փորձարկումներ չանցկացնել, ստորագրել և վավերացնել Միջուկային փորձարկումների համապարփակ արգելքի պայմանագիրը», – ասվում է հայտարարության մեջ։