«Մեծ յոթնյակ»-ի երկրները նախազգուշացնում են Ռուսաստանի Ուկրաինա ներխուժման պարագայում հնարավոր սարսափելի հետևանքների մասին և բանակցությունների կոչ անում

13:05, 12.12.2021

«Մեծ յոթնյակ»-ի երկրները Ռուսաստան-Ուկրաինա ճգնաժամը կանխելու միասնական դիրքորոշման շուրջ համաձայնության են եկել ։

Տեղեկությունը տարածում է «Ռոյթերս» գործակալությունը։

Մեծ Բրիտանիայի Լիվերպուլ քաղաքում տեղի է ունեցել«Մեծ յոթնյակ»–ի անդամ երկրների և ԵՄ ԱԳ նախարարների հանդիպումը՝ քննարկելու ռուս-ուկրաինական ճգնաժամը։

Ուկրաինա ներխուժելու դեպքում կողմերը նախազգուշացրել են Ռուսաստանին սպասվող սարսափելի հետևանքների մասին և կոչ արել նստել դիվանագիտական ​​բանակցությունների սեղանի շուրջ։

Միացյալ Թագավորության պետքարտուղար Լիզ Տրասի խոսքով՝ անհրաժեշտ է պաշտպանվել թշնամական կողմերի աճող ագրեսիայից և միավորվել ագրեսորների դեմ, ովքեր ձգտում են սահմանափակել ազատության և ժողովրդավարության սահմանները։

Ըստ «Ռոյթեր»-ի՝ ԱՄՆ պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ Ռուսաստանի հետ լարվածությունը թուլացնելու դիվանագիտական ​​ճանապարհ դեռ կա, և որ եթե Մոսկվան չգնա այս ճանապարհով, հետևանքները սարսափելի կլինեն։

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոկի խոսքով՝ անհրաժեշտ է ձեռնարկել բոլոր միջոցները, որպեսզի կողմերը վերադառնան երկխոսության։

Սակայն ԱՄՆ Պետդեպարտամենտն այսօր հայտարարեց, որ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Կարեն Դոնֆրիդը դեկտեմբերի 13-15-ը կայցելի Ռուսաստան և Ուկրաինա։

Նմանատիպ