Մեծ պահքը կիսվում է. Վաղը Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Միջինքը
Վաղը Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Միջինքը, Մեծ պահքի կիսվելու օրը:
Մարտի 7-ին, ժամը 17:00-ին, Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ և Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցիներում կանցկացվի Միջինքի արարողությունը, որը խորհրդանշում է Մեծ Պահքի ուղիղ կեսը համարվող օր:
«Խաղաղական ժամերգությունից» հետո, երկու եկեղեցիներում, ժողովրդական ավանդության համաձայն, կօրհնվի Միջինքի գաթան և կբաժանվի հավատացյալներին:
Ցանկալի է, որ հավատացյալները նույնպես բերեն իրենց իսկ ձեռքերով պատրաստած օրվա խորհուրդը համարվող գաթան:
Նշենք, որ Մեծ Պահքի շրջանը տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Սուրբ Հարության (Զատկի) տոնի նախօրեն: Պահքի շրջանում օգտագործում են բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք: Այս տարի Մեծ պահքն Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդների համար սկսվել է փետրվարի 12-ին և ավարտվելու է մարտի 31-ին:
Ապրիլի մեկին Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը:
Մեր տեսանյութում Վիրահայոց թեմի առաջնորդը մեկնաբանում է Մեծ պահքի կիսվելու, Միջինքի խորհուրդը: