«Մեծ քսանյակը» նախատեսում է «Աֆրիկյան միությանը» մշտական ​​անդամի կարգավիճակ շնորհել
«Մեծ քսանյակը» նախատեսում է «Աֆրիկյան միությանը» մշտական ​​անդամի կարգավիճակ շնորհել

«Մեծ քսանյակը» նախատեսում է «Աֆրիկյան միությանը» մշտական ​​անդամի կարգավիճակ շնորհել։ Ինչպես գրում է «Bloomberg» գործակալությունը, նշված որոշման մասին նախատեսվում է հայտարարել այս շաբաթվա վերջին Հնդկաստանում՝ «Մեծ քսանյակի» գագաթնաժողովում։

Այսպիսով, «Աֆրիկյան միությունը», որը միավորում է 55 անդամ եւ ներկայումս ունի «Մեծ քսանյակին» հրավիրված միջազգային կազմակերպության կարգավիճակ, կստանա Եվրամիության նման կարգավիճակ։

«Մեծ քսանյակի» գագաթնաժողովի հյուրընկալող Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին առաջնահերթություն է դարձրել «Աֆրիկյան միությանը» լիիրավ անդամություն տրամադրելը։

Ըստ «Bloomberg»-ի՝ նշված նախաձեռնության կողմնակիցներ են նաեւ Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին եւ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։