Մեծ քանակությամբ կեղծ գումար իրացնելու փաստով ձերբակալել են արտասահմանի երկու քաղաքացու
Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցները մեծ քանակությամբ կեղծ գումար իրացնելու փաստով ձերբակալել են արտասահմանի երկու քաղաքացու:
Քննչական ծառայության տեղեկությամբ, հետաքննությամբ բացահայտվել է, որ մեղադրյալները Վրաստան են բերել և Քվեմո Քարթլիի շրջանում իրացրել 20 հատ 500 եվրո թղթադրամ:
«Քննչական գործողությունների արդյունքում, առգրավվել է 10 000 եվրո քանակությամբ կեղծ թղթադրամ:
Հետաքննությունն ընթանում է Վրաստանի ՔՕ-ի 212-րդ հոդվածի երկրորդ մասով, որը ենթադրում է մինչև 10 տարվա ազատազրկում»,- նշված է տեղեկությունում: